Խուդաթյանն ու ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

18/06/2025 13:46 Ներքին կյանք

Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։

Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

—00—ՄԱ