Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը․ օգտագործում ու դեն շպրտում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

18/06/2025 10:07 Քաղաքական

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու Նիկոլի պահանջը մերժելն էր։ Չգիտեմ։ Բայց մի քանի օր առաջ էլ տեղեկություն կար, որ ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ։

Հիմա նստած մտածում եմ՝ այդ նույն Արմեն Աբազյանը Արցախի նախագահի ինստիտուտը քանդելու որևէ խնդիր չունեին։ Կրկին, ըստ շրջանառվող լուրերի հենց Աբազյանն է ստիպել Սամվել Շահրամանյանին չառաջադրվել ու, ըստ էության, ամեն ինչ անել, որպեսզի Արցախն այլևս նախագահ չունենա։ Իսկ ահա եկեղեցու պարագայում ինչ-որ բան շարժվեց Աբազյանի մեջ։ Նույնիսկ Աբազյանի…

Ու էլի եմ մտածում՝ ի՞նչ ստացավ նույն Աբազյանը՝ Արցախի դեմ այդպես գործելով։ Էս չէ՞ր նրա վարձքը։ Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը։ Օգտագործում ու դեն շպրտում»,- գրել է նա:

—00—ՄԱ