Փաշինյանն ասել է՝ այնպիսի փաստեր է ջրի երես հանելու, որ եկեղեցին ընկրկի. «Իրավունք»

18/06/2025 07:50 Ներքին կյանք

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն` իշխանությունների եկեղեցու դեմ անխնա պայքարը վճռորոշ փուլ է մտնում: Ըստ նույն լուրերի` Փաշինյանը թիմակիցներին ասել է թեման տաք պահեն ու խոստացել, որ այնպիսի փաստեր է ջրի երես հանելու, որ եկեղեցին ընկրկի, անի այն, ինչ կասի իշխանությունը, միայն թե, կոմպրոմատներ չհանրայնացվեն։

Այսպիսով՝ ասում են, թե Փաշինյանը որոշել է երեկվանից ազդարարված ճակատամարտի մեկնարկը տալ եկող շաբաթվանից սկսած, ասել է՝ «բարով-խերով գնամ Թուրքիա գամ, հետո իրանց կասեմ` փիղն ինչ թռչուն է»:

–00—ՍՊ