Համախմբվե՛նք, միասին դեպի Էջմիածին․ Արցախի թեմ

17/06/2025 23:45 Ներքին կյանք
Արցախի թեմը հայտարարություն է տարածել․

«Միասին դեպի Էջմիածին։

Հրավիրում ենք Արցախի մեր զավակներին կիրակի օրը՝ հունիսի 22-ին, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցելու Սուրբ Պատարագին։

Սա մեր հավատքի և նվիրվածության ուխտի օրն է։
Արարատյան շաբաթվա տոները

2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն.Ս.Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ և կիրակի օրը՝ հունիսի 22-ին Սուրբ Էջմիածնում մատուցվելու է Սուրբ Պատարագ»։

–00—ՍՊ