Ավինյանը երեխաների հուզական ինտելեկտի զարգացման նախագիծ է մշակել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Մշակել եմ մի նախագիծ, որն 2-ից 6 տարեկան երեխաների հուզական ինտելեկտի զարգացման մասին է։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Սա մի գաղափար է, որը սկսել եմ այն համոզմամբ, որ եթե ուզում ենք ունենալ ուժեղ ու գիտակից հասարակություն, պետք է հոգ տանենք երեխայի ներքին աշխարհի մասին հենց փոքրուց: Ուզում եմ, որ մանկապարտեզներում մեր երեխաները սովորեն ճանաչել իրենց հույզերը, հասկանալ իրենց և դիմացինին, համագործակցել ու լուծել կոնֆլիկտները խաղաղ ձևով։ Այսինքն՝ ձևավորեն այն հմտությունները, որոնք ոչ միայն վաղվա կայուն ու արժանապատիվ քաղաքացու հիմքն են դնելու, այլ նաև իրենց հետ կլինեն ամբողջ կյանքում՝ դպրոցում, աշխատանքում, ընտանիքում։
Ծրագիրն արդեն քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և երեխաների ու սոցիալական պաշտպանության վարչություններում:
Շատ կարևոր եմ համարում նաև մասնագետների կարծիքը՝ մանկավարժներ, մանկական հոգեբաններ, ովքեր փորձ ունեն այս ոլորտում»,- նշել է նա։
–00—ՍՊ