Իգոր Կրուտոյը իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին

17/06/2025 22:58 Ներքին կյանք

Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը իր աջակցությունն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանին․

«Ապշած եմ, Կարապետյանին խուզարկում են իր Եկեղեցուն և ժողովրդին սատարելու համար։

Ովքեր տվել են այդ հրամանը և ովքեր կատարել են դա, շուտով կամաչեն իրենց արարքից։ Եվ քանի դեռ ուշ չէ՝ ուշքի եկեք, օգնեք և աջակցեք Սամվել Կարապետյանին։ Հուսով եմ, որ ողջախոհությունը կհաղթի, և այս ամենը կմնա որպես թյուրիմացություն»,- նշել է նա։

–00—ՍՊ