Խստորեն դատապարտում ենք Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական ապօրինի հետապնդումը

17/06/2025 22:08 Ներքին կյանք

«Գիտակից հասարակություն» Կենտրոն ՀԿ-ն, ի դեմս նախագահ Արթուր Միքայելյանի, խստորեն դատապարտում է ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի քաղաքական ապօրինի հետապնդումը։

Մեծ գնահատանքի են արժանի Սամվել Կարապետյանի գործերը Հայաստանում և սահմաններից դուրս։

Առանձնահատուկ է նրա նվիրվածությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Կարապետյանը հայտարարել է․

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։

Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Գործարարի այս հայտարարություններից հետո սկսվեցին առնվազն անհասկանալի գործընթացներ, որոնք որակում ենք քաղաքական ապօրինի հետապնդում։

Ստացվում է, որ նրանք, ովքեր կպաշտպանեն, կսատարեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ կհետապնդվեն իշխանությունների կողմից։

«Գիտակից հասարակություն» Կենտրոն ՀԿ-ն՝ գլխավորությամբ նախագահ Արթուր Միքայելյանի, աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին , հույս հայտնում, որ շուտով կավարտվեն այս ապօրինությունները:

–00—ՍՊ