Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը

17/06/2025 20:55 Ներքին կյանք

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը։

Ադրբեջանը կրկին շինծու տուժողների է ներկայացրել։ Հաջորդ դատական ֆարսը նշանակվեց հունիսի 24-ին:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածներով։

–00—ՍՊ