Գրիգորյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ ՀՀ-ում ներդրումային միջավայրն է քննարկել

17/06/2025 19:09 Ներքին կյանք

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի բարելավման, այդ թվում՝ որակի ստանդարտների ներդրման ուղղությամբ հնարավոր բարեփոխումների շուրջ:

–00—ՍՊ