Արմավիրում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը ու սպառնում են դիմել կտրուկ միջոցների

17/06/2025 17:49 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Մոտ 5 գյուղերի բնակիչներ որպես նախազգուշացում, ի նշան բողոքի, փակել էին Եղեգնուտ-Արմավիր ավտոճանապարհը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը գյուղացիները փակել էին, քանի որ պատկան մարմինները՝ տվյալ դեպքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տվյալ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և Արմավիրի մարզպետարանը 6 տարուց ավելի է՝ չեն փորձում իրենց գյուղի մարդաբոյ փոսերով ճանապարներին գոնե փոսալցման աշխատանքներ իրականացնել:

Ակցիայի մասնակիցներն ասում էին. «6 տարուց ավելի է՝ էս ճանապարհները մի իսկական փորձադաշտ են դարձել վարորդներիս համար, արդեն փոսերն անգիր գիտենք, էլ չենք ասում, որ շատ փոսեր մարդու բոյի են հասնում, մի քանի կամուրջներ արդեն ամեն պահի հնարավոր է՝ փլուզվեն:

Ում ասես՝ դիմել ենք, խոստանում են, բայց այդ ամենը օդ է դուրս գալիս, ստիպված ենք այսօր դիմել այս ծայրահեղ միջոցին՝ փակելով ճանապարհը, որպեսզի մեր ձայնը հասնի անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վստահ ենք, որ վարչապետի 1 խիստ հանձնարարականը հերիք է, որպեսզի պատասխանատուները տեղներից շարժվեն ու էդ մի քանի կմ-անոց, պատուհաս դարձած ճանապարհը կարգավորեն:

Էս ճանապարհով մոտ 5 հանքեր են շահագործվում, դրանք վարորդները բեռնատարներով, նույնիսկ ավել քաշ բարձած, ավիրում են ճանապարհը: Էլ չենք ասում, որ թոզ ու դուման են անում, չենք կարողանում հասնել դաշտ, ամեն պահի սպասում ենք, որ էսա բեռնատարը վրեքներովս կանցնի: Նույնիսկ եղել են վրաերթի դեպքեր, ավտովթարներ, երբ վարորդները փոսերը փախցրել են, ինչն էլ դարձել է ավտովթարների պատճառ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ