Հայաստան կժամանի Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հունիսի 18–ից 20–ը Հայաստան կայցելի Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
Կազմակերպել 2025 թվականի հունիսի 18-20-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին՝ ընդունել պատվիրակությանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
–00—ՅՄ