Փաշինյանը այս ամբիոնից սպառնում էր ինձ, դատախազն էլ ափալ-թափալ հագուրդ է տալիս նրա ասածներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Փաշինյանն այս ամբիոնից սպառնում էր ինձ, իսկ գլխավոր դատախազն էլ «ափալ-թափալ» հագուրդ է տալիս նրա ցանկություններին։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Գործադիր իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, այս ամիբիոնից սպառնում էր և քրեական հետապնդման ցուցումներով հայտարարություններ էր անում։ Այդ ամենը բավարարելու ձգտումով Աննա Վարդապետյանը՝ գլխավոր դատախազը, շատ արագ, «ափալ-թափալ» ներկայացրել է իմ նկատմամբ քրեական հետապնդման մասին միջնորդություն։ Հաշվի առնելով այդ հրատապությունը՝ ինչո՞ւ եք որպես օրակարգի վերջին հարց դրել», – իր խոսքում նշեց Մինասյանը՝ միևնույն ժամանակ իրեն վերաբերող հարցի վերաբերյալ հարց ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
ԱԺ խոսնակն այսպես արձագանքեց Մինասյանի հարցադրմանը․ «Պարոն Մինասյան, մեկ ասում եք՝ «ափալ-թափալ», մեկ էլ ասում եք՝ եկեք շուտ քննարկենք, հիմա կողմնորոշվեք, ո՞նց եք ուզում քննարկենք։ Եկեք, խորհրդի նիստին հայտնեք ձեր կարծիքը, հիմա էլ բողոքում եք օրակարգի՞ց»։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ