ԵԱՏՄ որ երկրներում է գրանցվել աշխատավարձերի աճ

17/06/2025 09:02 Ներքին կյանք

ԵԱՏՄ-ում աշխատավարձերի լավագույն աճը 2025 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է Բելառուսում։ Ընդ որում, բացարձակ թվերով այդ երկրին առայժմ չի հաջողվել հայտնվել առաջատարների եռյակում, հետևվում է հրապարակված տվյալներից։

Բելառուսում միջին աշխատավարձը կազմում է 754 դոլար։ Դրանից մի փոքր առաջ է անցել Հայաստանը՝ 756 դոլար ցուցանիշով։ Ղազախստանում Միջին աշխատավարձը կազմում է 829 դոլար, իսկ Ռուսաստանում՝ 992 դոլար։ Ամենավատ իրավիճակը Ղրղզստանում է, որտեղ միջին աշխատավարձը զգալիորեն ցածր է՝ 462 դոլար։

–00—ՍՊ