Հերքում են, Քասախում կրակոցներ չեն հնչել

16/06/2025 22:26 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ահազանգողը հայտնել է, թե Քասախ բնակավայրի Ֆիդայիների փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Քրեական, համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, կեղծ է ու այդ ամենը հաստատվել է նշված վայրում տեղադրված մի քանի տեսախցիկների վերծանումից։

Տեսախցիկներով երևում է նաև, որ 2 քաղաքացիներ ավտոմեքենայով կանգնում են այդ հատվածում, որտեղ գործում է քարի արտադրամաս, և միմյանց հետ հանգիստ զրուցում են։

Իսկ թե ինչու է ահազանգողը կեղծ տեղեկություն փոխանցել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, պարզվում է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։