ՀՀ-Իրան սահմանին քաղաքացիների հոսքերի ավելացում չի նկատվում, անցակետն աշխատում է սովորական ռեժիմով
16/06/2025 19:23
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Հայաստան–Իրան պետական սահմանի «Ագարակ» անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
«Հայ–իրանական սահմանին քաղաքացիների հոսքերի ավելացում այս պահին չի նկատվում»,– նշեցին ՊԵԿ–ից:
Օրական միջին հաշվով հայ-իրանական սահմանը հատում է 250–300 մեքենա։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հայտնել էր, որ հայկական բեռների մի մասը մնացել է «Բանդար Աբբաս» նավահանգստում և Իրանի ճանապարհներին։ Նա նաև նշել է, որ դժվարություններ ունենք ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հարցում, ընդ որում` ինչպես դեպի Իրան, այնպես էլ նրա տարածքով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ