Աննախադեպ կարկտահարման հետևանքով բնակիչները կրել են գույքային և գյուղատնտեսական խոշոր վնասներ

16/06/2025 19:10 Ներքին կյանք

Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․

«Հունիսի 14-ից 16-ը ընկած ժամանակահատվածում համայնքի տարածքում հորդառատ անձրևների և աննախադեպ կարկտահարման հետևանքով բնակիչները կրել են գույքային և գյուղատնտեսական խոշոր վնասներ։

Հունիսի 14-ից սկսած աղետից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները համայնքային ներկայացուցիչների հետ իրականացնում են կրած վնասների արձանագրումներ՝ աղետից տուժած բնակավայրերում»։

–00—ՍՊ