Ավտովթար՝ Սուրենավանում․ կան վիրավորներ

16/06/2025 15:49 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Mercedes Sprinter»-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

—00—ՄԱ