ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել․ «Հետք»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

«սկզբնաղբյուր կայքում։»-ը գրում է․ «2025 թվականի հունիսի 4-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ձեռքի ռենտգեն ստուգման սարք ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքել «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը 82 մլն 500 հազար դրամի դիմաց պետք է մատակարարի նման երեք սարք։
«Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Գեղամ Վանունու և Արթուր Եգորյանի կողմից։ Հետագայում՝ 2017 թվականին, Եգորյանը դուրս է եկել ընկերությունից և միակ սեփականատերը դարձել է Գեղամ Վանունին։
2023 թվականի հուլիսի 3-ին Վանունին նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետ։ Մեկ տարի անց՝ 2024-ի մայիսին, նրա լիազորությունները դադարեցվել են։
2019 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի մայիսը նա զբաղեցրել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետի պաշտոնը։ Իսկ մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը Վանունին եղել է «Երևան ջէկ» ՓԲԸ-ի փոխտնօրենը։
Գեղամ Վանունուն պատկանող «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն պետական գնումների ակտիվ մասնակից է։
2017-2018 թվականներին ընկերությունը 12 պայմանագիր է կնքել Պետական եկամուտների կոմիտեի, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Երևանի մետրոպոլիտենի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, Ազգային Ժողովի, Պաշտպանության նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 8.7 մլն դրամ է»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ