Առեղծվածային դեպք՝ Երևանում. շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
16/06/2025 13:45
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու մարմին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղում իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Վիլսոն Գ.-ն է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
—00—ՄԱ