Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։ Այս մասին հայտնում են Ապարանի համայնքապետարանից։
«Ըստ նախնական տվյալների`
վնասվել են՝
-50 բնակելի տուն,
-20 խանութ,
-20 բազմաբնակարան շենքերի տանիքներ,
-10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։
Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը:
Համայնքապետարանը, արտակարգ իրավիճակների ծառայությունները և պատկան մարմինները գործի են անցել ամբողջ ներուժով՝ գնահատելու վնասները և կազմակերպելու օգնության ու վերականգնման աշխատանքները»,-նշված է հաղորդագրության մեջ։
–00—ՅՄ