Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. էլցանցի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Հունիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսենյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Սեդրակ Թ.-ն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վայքի էլեկտրական ցանցի «Ջերմուկ» մասնաճյուղի մալուխային ցանցի վարպետ և օդային գծերի սպասարկման էլեկտրիկ, ով ժամը 14:15-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս՝ էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելու ժամանակ, նշված սյունը կոտրվելու և կողաշրջվելու հետևանքով Սեդրակ Թ.-ն վայր է ընկել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ