Արտակարգ իրավիճակ՝ Ապարանում. ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել

15/06/2025 17:19 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես Ապարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Ապարանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

Քամին պոկել ու շպրտել է բազմաթիվ շենքերի ու սեփական տների տանիքներ, կոտրել ծառեր ու էլեկտրական սյուներ։

Արդյոք քամու և փոթորկի հետևանքով տուժած քաղաքացիներ կան, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակիցները պարզում են։

Տեղում աշխատում են նաև Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

–00—ՅՄ