Արզականի մանկապարտեզում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն

15/06/2025 15:16 Ներքին կյանք

Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։

ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

–00—ՅՄ