Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում, այրվել են կենցաղային իրեր և վնասվել է «BYD» էլեկտրական մեքենան
15/06/2025 13:28
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 28 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում կրակ և ծուխ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է Հարություն Բերբերյանին պատկանող ավտոտնակում, որտեղ եղել է նաև կայանված «BYD» մակնիշի էլեկտրական ավտոմեքենա։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել են կենցաղային իրեր և վնասվել է ավտոմեքենան։
–00—ՅՄ