5 տարի Բաքվում գերի էի, հետո Պրիմակովն եկավ, փոխանակեց. սյունեցի պապիկի պատմությունը

15/06/2025 13:10 Ներքին կյանք

Marz News-ի թղթակցի հետ զրույցում գետաշենցի այս տղամարդը պատմել է, որ 5 տարի է անցկացրել ադրբեջանական գերության մեջ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում շատ վատ էին վարվում թե՛ իր, թե՛ մյուս գերիների հետ, գրեթե ամեն օր ծեծում էին։

Այսօրվա պես հիշում է՝ գյուղ մտած զինված ադրբեջանցիները սպանում, գերեվարում էին խաղաղ բնակչությանը։

Գերեվարվածներին նաև անհիմն մեղադրանքներ էին առաջադրում ու դատում Բաքվի բանտերում։

Տղամարդը գերությունից ազատվելուց հետո եկել, հաստատվել է Սյունիքի մարզի Նռնաձոր բնակավայրում։ 30 տարի է՝ այստեղ է ապրում։

–00—ՅՄ