Բաքվի վաչախմբի քարոզչամիջոցները հակահայկական էժանագին ապատեղեկատվություն են տարածում

15/06/2025 12:06 Ներքին կյանք

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Բաքվի բարբարոսսկան վաչախմբի քարոզչամիջոցները հակահայկական բնույթի էժանագին ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները, իբր, լրտեսական տեղեկատվություն են փոխանցում Իսրայելին։

Պարզ է, որ այս ստահոդ գրվածքները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի բոլոր պատերազմներում անձնազոհաբար իրենց ծննդավայրի համար մարտնչած իրանահայության՝ Իրանի պետության և ժողովրդի կողմից դրական ընկալման վրա։

Նպատակը մեկն է՝ պանթյուրքական ակտիվիստների միջոցով տեղափոխել ապատեղեկատվությունը պարսկալեզու սոցցանցային տիրույթ՝ հուսալով, որ այն կազդի իրանցիների հասարակական տրամադրությունների վրա»։

–00—ՅՄ