Արտակարգ իրավիճակ՝ Երևանի «Մետաքս» թաղամասում. հաստաբուն ծառերն արմատից պոկվել ու ընկել են
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում, հսկայական 2 բարդիներ քամու հետևանքով արմատից պոկվել և ընկել են նշված փողոցում գործող «Լաուրել» ծաղկի սրահի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ծառի ընկենելու հետևանքով կոտրվել է նաև երկաթե էլեկտրասյունը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ, 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։
Երթևեկությունը նշված հատվածում մի քանի ժամ դադարեցվել է։
–00—ՅՄ