Ինչու է CBN-ի թղթակիցը հայտնվել Սյունիքում ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա

15/06/2025 09:44 Ներքին կյանք

CBN-ի ռազմական թղթակից Չաք Հոլթոնը ուղիղ եթերում ցուցադրել է Սյունիքի մայրուղին և նշել. «Ես գտնվում եմ այն ճանապարհին, որը հանդիսանում է հիմնական մայրուղին, որով Իրանը իր մահաբեր անօդաչու թռչող սարքերը Իրանից Ռուսաստան է տեղափոխում Հայաստանի տարածքով», գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Պատասխանատու մարմինները պետք է բացատրություն պահանջեն CBN-ից։ Ինչպե՞ս է օտարերկրյա հեռուստաընկերության ռազմական թղթակիցը հայտնվել ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա՝ այնպիսի գոտում, որտեղ յուրաքանչյուր շարժ պետք է վերահսկվի։ Ինչու՞ նման այցերը սահմանափակված չեն, հատկապես հետպատերազմյան պայմաններում, երբ հակամարտությունը չի կարգավորվել, մեր բնակավայրերը պարբերաբար թիրախավորվում են, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է պահպանվել։

Այս իրավիճակում պետական անգործությունը անթույլատրելի է»։

–00—ՅՄ