10-ամյա երեխան լողավազանում վայր է ընկնել, նրան հոսպիտալացրել են
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում հայտնի Ենգիբարյանի լողավազանում վայր ընկնելու հետևանքով շտապօգնության խումբը «գանգուղեղի փակ վնասվածք, ջրահեղձ» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։
Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 10-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում ընկերների հետ լողալու նպատակով գնացել է նշված լողավազան, որտեղ լողալիս ջրահեղձ լինելու հետևանքով շտապօգնության խումբը վերջինիս տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ