Վարչական պատասխանատվության են ենթարկվել Լոռու մարզում հայտնի անձինք

14/06/2025 13:13 Ներքին կյանք

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ երթևեկության անվտանգության ապահովման և տեխնիկական խախտումների հայտնաբերման ուղղությամբ։ Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ մեքենայի առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի առնվազն 70%։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայությունը կատարվում է ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։

Ուժեղացված ծառայությունը կրում է շարունակական բնույթ և այն վարորդները, ովքեր շահագործում են տրանսպորտային միջոցներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական նորմերին, ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Այս գործողությունները միտված են օրինականության վերահսկմանը և ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։

–00—ՅՄ