Դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Իսրայելի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին

14/06/2025 10:52 Ներքին կյանք

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Իսրայելի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.

. էլեկտրոնային հասցեով (armisraelembassy@mfa.am),

. սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով,

. ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։

–00—ՅՄ