Հայկ Կազազյանն ու ևս 87 ռուսաստանցի գիշերը Ադրբեջանի տարածքով կտարհանվեն Իրանից

13/06/2025 23:24 Ներքին կյանք

Հայկ Կազազյանն ու ևս 87 ռուսաստանցի գիշերը Ադրբեջանի տարածքով կտարհանվեն Իրանից: հայտնում է Sputnik Արմենիա-ն։

Կազազյանը Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար է, տարհանվողների թվում են նաև դիրիժոր Ֆյոդոր Բոնդարչուկը և նրա թիմի անդամները։

Այս պահին Իրանում են Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի 51 արտիստներ՝ դիրիժոր Արսենի Տկաչենկոյի հետ միասին, որը հունիսի 10-ին և 12-ին ելույթ է ունեցել Թեհրանում և Սպահանում։

–00—ՍՊ