Դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն

13/06/2025 18:40 Ներքին կյանք

Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության էլեկտրոնային հասցեի (armiranembassy@mfa.am), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966):

Հիշեցնենք՝ հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։

–00—ՅՄ