Կասեցվել է թռչնի ձվի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան):
Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․
– արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
– շինության հատակի, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
– արտադրամասը ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։
Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
–00—ՅՄ