Բոլորս պիտի փոխվենք՝ մեր հանցանքներով ու զանցանքներով, մեղքերի քավությամբ եւ թողությամբ

13/06/2025 10:50 Ներքին կյանք

«Առաջ՝ թշնամու բանբեր դարձած օրվա իշխանը, նոր միայն՝ Հայրապետն Ամենայն Հայոց։

Եվ մնացածս։

Բոլորս պիտի փոխվենք՝ մեր հանցանքներով ու զանցանքներով, մեղքերի քավությամբ եւ թողությամբ՝ յուրաքանչյուրն իր ժամանակին, իր չափով։

Այսպես՝ ամեն բան ու ընթացք պետք է լինեն կարգով եւ ճշմարիտ կանոնով՝ Աստվածաշնչի սահմանած պատկան եղանակի համաձայն։

Պատարագի պատգամով պարտավոր ենք վերջապես դառնալ «արժան եւ իրավ»։

Հավե՛րժ կեցցեն մեր ողջ Օրրանը հայրենի, Հանրապետությունը Հայաստանի, Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցին»։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

13 հունիսի 2025

Երեւան

–00—ՅՄ