Կաթողիկոսին Վեհարանից հանելու Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի տապալում է․ Վանեցյան

13/06/2025 00:03 Ներքին կյանք

Մեր եկեղեցին չի կարող ենթարկվել հարձակման։ Համակարգող խումբ ձևավորվելու և Կաթողիկոսին Վեհարանից հանելու Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի տապալում է։ Այդ մասին «Հանրային» Հ/Ը-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եկեղեցու թիրախավորումն ունի մեկ նպատակ` հեղինակազրկել մեր եկեղեցին։ Ցավոք սրտի, վերջին շրջանում շատ մարմիններ, գերատեսչություններ, անձեր հեղինակազրկվել են, հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցին մնացել է ամենամեծ հեղինակություն վայելող կառույցը մեր երկրում»,- հավելել է նա։

–00—ՍՊ