«Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա». ՏԿԵ նախարար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հիմնադրամի հետ առկա համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցում Տրանշ 4-ի կառուցմանը։ Քաջարան-Ագարակ ճանապարհի Քաջարանի թունել տանող հատվածի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին։
Նախարարն ընդգծել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա, աշխատանքները մեծ տեմպերով առաջ են գնում։
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտի ծրագրերին։ Մասնավորապես Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրին։
Երկուստեք արձանագրեվլ է համատեղ իրականացվող ծրագրերում առկա մեծ առաջընթաց։
Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի կողմից տրամադրված տեխնիկական օգնությունը՝ Լոռու մարզում 2024 թվականին տեղի ունեցած ջրհեղեղից հետո կամուրջների տեխնիկական վիճակը գնահատելու հարցում։
–00—ՍՊ