Ֆինանսների նախարարը ՀԲ Հրվ․ Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է «բարեփոխումների ընթացքը»

12/06/2025 19:32 Ներքին կյանք

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, այնպես էլ առաջիկա տարիների քաղաքականության աղյուսակներում ներառվելիք միջոցառումները:

Կողմերն արձանագրել են համագործակցության հաջող ընթացքը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը:

–00—ՍՊ