Ոստիկանությունը կրկին ձերբակալել է Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին

12/06/2025 18:56 Ներքին կյանք

«Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք և ոչ էլ այլ որևէ բան:

Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախչի ԱՄՆ»։

–00—ՅՄ