Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

12/06/2025 18:49 Ներքին կյանք

Խորապես վշտացած եմ հունիսի 12-ին Ահմեդաբադում Air India ավիաընկերության 171 չվերթի սարսափելի աղետից, որը խլեց 242 մարդու կյանք ինքնաթիռում և ևս մի քանիսինը՝ ցամաքին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բոլոր սգավոր ընտանիքներին և տուժած երկրներին: Հայաստանը համերաշխ է Հնդկաստանի հետ այս հսկայական կորստի պահին:

Ես աղոթում եմ նրանց սիրելիների ուժի և ապաքինման համար»,- գրել է նա:

–00—ՅՄ