Ճամբարակում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը մահացել է․ ԱՆ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Ճամբարակում երեկ տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից ևս մեկը մահացել է։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ ԱՆ-ից։
«Երևան տեղափոխված երեք տուժաներից մեկի կանքը չի հաջողվել փրկել, մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են»,- ասաց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էր 5 քաղաքացի։
3 քաղաքացի տեղափոխվել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որոնցից մեկն այսօր մահացել էր, ևս 7-ը Ճամբարակի ԲԿ էին տեղափոխվել։
24News-ի հետ զրույցում ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը նշեց նաև, որ 7 տուժած հոսպիտալացվել էր, 3-ը առավոտյան դուրս են գրվել, 4-ը շարունակում են ստանալ բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Նշենք նաև, որ երեկ ԱԺ-ում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունին՝ հայտնել էր, որ 3 պացիենտ գտնվում է Երևանի ԲԿ-ում, որոնցից մեկը վիրահատվել է, իսկ 2-ը գտնվում էին կոնսերվատիվ բուժօգնության փուլում։
Մերի Մանուկյան
–00—ԱՊ