Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ավտովթար է եղել․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
12/06/2025 15:23
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հունիսի 12-ին, ժամը 13:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա առաջ ընթանալով բախվել կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
–00—ՅՄ