Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Միկոյանն արձագանքել է Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Կառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։ Իրեն բնորոշ ոճով՝ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց երկրորդ նախագահի հասցեին, ով անդրադառնում է համաժողովրդական հանգանակությամբ ձևավորված գումարների մսխմանը և հարցադրումներ անում։
Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ Փաշինյանի ելույթին արձագանքելու խնդրանքով։
««Հայաստան» հիմնադրամից 100 միլիոն դոլարն անհետացել է բոլորի աչքի առաջ և հենց այն ժամանակ երբ դա և՛ վարչապետ էր, և՛ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Գումարն անհետացել է անննախադեպ ֆոկուսով․ մեր հայրենակիցները փոխանցնել են այն համահայկական հիմնադրամին իսկ Հիմնադրամը՝ կառավարությանը։ Եվ որևէ բաց տեղեկատվություն չկա, թե գումարը ուր է․ այնինչ Հիմադրամից ծախսված ցանկացած դրամ պետք է ներկայացվի բաց հաշվետվությամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։
«Ի դեպ, այդ գումարին առնչվող նիստի տեսագրությունը նախագահ Քոչարյանի հարցադրմամբ և դրա «կռուտիտներով» համացանցում բաց մատչելիությամբ կա, ցանկացած ոք կարող է դիտել-համոզվել ասածիս մեջ»,- ասաց պարոն Միկոյանը և հավելեց․ «Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է և/կամ նստել որևէ իշխանավորի արտասահմանյան բանկային հաշվին։ Ամենօրյա ռեժիմով չաղացող և հարստացող ՔՊ-ական վերնախավը դրա վառ ապացույցն է։ Եվ ամենից նողկալին այն է, որ այդ անհետացած 100 միլիոն դոլարը մեր հայրենակիցների հավաքած գումարն էր, որը հանգանակվել էր պատերազմի ընթացքում և պետք է ուղղվեր այդ նպատակին:
Վստահ եմ՝ հաջորդ իշխանությունն այս և այլ անհետացած և լափված գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն կտա մեր ժողովրդին՝ տալով դրանց նաև իրավաքրեական գնահատական և իրականում միլիոն առ միլիոն վերադարձնելով թալանվածը։
Իսկապես ձանձրալի է, երբ լսում ես մի մարդու, ով արդեն 8 տարի է իշխանության է և շարունակում է դեղին մամուլին բնորոշ ոճով բամբասել»։
–00—ՅՄ