Արագածոտնում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը. կան վիրավորներ

12/06/2025 13:16 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են «Volvo» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտպապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արպարան» բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկութունների՝ «Opel»-ը Վանաձորից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել «Volvo»-ի և մյուս տրանսպորտային միջոների վարոդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, ու բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: