«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի

12/06/2025 12:33 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։

Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

–00—ՅՄ