Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես մասնաճյուղ

12/06/2025 11:16 Ներքին կյանք

«Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ ստեղծելու մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստին։

«Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանն արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել, ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը»,- նշվում է որոշման նախագծի մեջ։

«Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան-մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրությանը մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը համալրել նոր ներուժով»,- նշվում է նախագծում:

–00—ՅՄ