Իսակովի և Արշակունյաց պողոտաները կապող ճանապարհ կկառուցվի

12/06/2025 11:22 Ներքին կյանք

Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները կապող ճանապարհ կկառուցվի. կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է այսօրվա նիստի օրակարգում։

Ծրագրի փաստացի գործարկումը հայտարարվել է 2024 թվականի մայիսի 22-ին:

Ծրագիրն ազդեցություն կունենա 50 տնային տնտեսությունների վրա, ընդհանուր կորուստները կկազմեն՝ 59 հողակտոր, 80 բնակելի և ոչ բնակելի շենք և շինություն, կդադարեցվի 3 ձեռնարկատիրական գործունեություն, ինչի արդյունքում 4 անձ կկորցնի աշխատանքը:

«Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապ Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը:

Կկառուցվի նաև 260 մետրանոց կամուրջ, կվերականգնվի Կոմիտասի այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: