Փաշինյանի հակաեկեղեցական հայտարարությունները շոկ են առաջացրել արևմտյան դեսպանություններում

12/06/2025 10:48 Ներքին կյանք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների դեմ հայտարարությունները զարմանք ու շոկ են առաջացրել Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանություններում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է այդ դեսպանություններից մեկի բավական բարձրաստիճան մի դիվանագետ:

«Մենք աջակցել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական իմիջի բարձրացմանը, սակայն ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, թե ինչին է ուղղված նրա հայտարարություններն ընդդեմ հոգևորականների: Չէ ո՞ր միայն վերջերս՝ մի քանի ամիս առաջ, նա ԱՄՆ-ում մասնակցում էր կրոնական ազատությունների մասին խորհրդաժողովին ու ասում, որ պետության և եկեղեցու անջատ լինելու հանգամանքը պետք է պաշտպանել», – նշել է մեր զրուցակիցը:

Արևմտյան դիվանագետը հավելել է, որ անգամ հայ-ադրբեջանական հակամարտությունում Փաշինյանի քաղաքականությունն ընկալվել է Արևմուտքում իբրև «խաղաղության հասնելու» և «ժողովրդավարության կառուցման գործիք», սակայն այս հայտարարությունները չեն կարող ընկալվել արևմտյան երկրների կողմից:

–00—ՅՄ