Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ:
Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում:
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Լևոն Խեչոյան փողոցում գտնվող իր փաստացի բնակության վայրին կից ավտոտնակի հետնամասից երիտասարդը ներկայացրեց ևս մեկ «Մակարով» ատրճանակ, «Կալաշնիկովի» երեք ինքնաձիգ և երկու նռնակ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ