ՄԻՊ աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել Ռուբինյանի կողմից ինձ չընդունելու փաստով. Էդգար Ղազարյան

12/06/2025 10:29 Ներքին կյանք

Հանրային- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքայն իր էջում գրում է․

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից ինձ ընդունելության չարժանացնելու և իմ հանդեպ ցուցաբերված խտրական վերաբերմունքի բողոքի հիման վրա։

Դրա շրջանակներում ես տրամադրել եմ լրացուցիչ տեղեկություններ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ այլ պատգամավորների կողմից նույնանման վարքագիծ դրսևորելու վերաբերյալ»։